Ռազմատեխնիկական ոլորտ, էներգետիկա, ենթակառուցվածքներ. Արսեն Խառատյանն ամփոփում է Փաշինյանի ՌԴ այցը

15.06.2018 11:24
1103

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն՝ ամփոփելով Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստան:

«Խոսվեց մեր երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք ուղղությունների մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ԵԱՏՄ շրջանակում մեր համագործակցության, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում մեր անելիքների մասին: Հուսով եմ առաջիկայում լավ նորություններ կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արսեն Խառատյանը:

Խոսելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման մասին՝ Արսեն Խառատյանը նշեց, որ գուցե այն նաեւ ճանաչողական բնույթ ուներ, բայց այդ հանդիպումը բավական արդյունավետ էր, որի ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի վերականգնման խնդիրները, անդրադարձ եղավ օրակարգային որոշ հարցերի, որոնք քննարկվել են նաեւ Պուտինի հետ:

«Կարծում եմ, որ այս ուղղությամբ էլ արագ գործընթացներ կլինեն: Խոսք եղավ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր անելիքների մասին: Տրանսպորտային ենթակառուցվածքների մասին եւս քննարկում եղավ եւ այն կշարունակվի: Հուսով եմ, որ այստեղ եւս առաջիկայում լավ նորություններ կունենանք: Մենք գիտենք, որ Ռուսաստանը դեռ 2011 թվականից Վրաստանի հետ կնքած պայմանագիր ունի (Շվեյցարիայի միջնորդությամբ` Վրաստանի եւ ՌԴ կառավարությունները 2011թ. նոյեմբերի 9-ին ստորագրեցին «Մաքսային վարչարարության եւ առեւտրաշրջանառության մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին երկկողմանի համաձայնագիր»- խմբ.), որտեղ շվեյցարական ընկերությունն ունի հնարավոր այլընտրանքային ճանապարհների շուրջ անելիքներ, գիտենք նաեւ, որ Ռուսաստանը հաստատել է իր մասնակցությունը»,-ասաց նա:

Արսեն Խառատյանը նշեց, որ առեւտրաշրջանառության գծով Ռուսաստանը Հայաստանի առաջին գործընկերն է: Նա ընդգծեց, որ այսօր խոսվում է գոյություն ունեցող տնտեսական ձեւաչափերում երկրների ներգրավվածության ու անելիքների արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների մասին: Խոսք է գնում նաեւ Եվրասիական տնտեսական ոլորտում հայաստանյան այն ընկերությունների ցանկը ընդլայնելու մասին, որոնք կարող են այնտեղ ներգրավվածություն ունենալ:

«Բնականաբար խոսքը վերաբերում է նաեւ ճանապարհային ենթակառուցվածքներին, որի արդյունավետության խնդիր ունենք: Ամառ է, հիմա սեզոնն է, մրգի արտահանման ժամանակն է եւ ճանապարհների անխափան աշխատանքը մեզ համար գերկարեւոր է: Որտեղ հնարավոր է արագ լուծումներ գտնել, որ հեշտացվի մեր տնտեսավարողների կյանքը, փորձելու ենք անել հնարավորը»,-ասաց նա:

Արսեն Խառատյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետը ֆուտբոլի խաղից հետո ծանոթացել է Ադրբեջանի նախագահին, ձեռքսեղմում է եղել, սակայն որեւէ բովանդակային խոսակցություն չի եղել:

Լրագրողների հարցին` արդյոք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված աշխատանքային այցի ընթացքում որեւէ քննարկում եղել է, Արսեն Խառատյանը պատասխանեց. «Ֆիզիկապես ժամանակ չի եղել, որպեսզի երկրի ղեկավարները միմյանց հանդիպեն եւ խոսակցություն ունենան, բայց բնականաբար մենք տեղյակ ենք դրանից, ֆիքսել ենք, առաջիկայում կարծում եմ, որ խոսակցություն կլինի»:

Արսեն Խառատյանն անդրադարձավ նաեւ հանդիպումներում Հայաստանի ղեկավարության կողմից երկրի սուվերենության հարցն ընդգծելու լրագրողների դիտարկմանը:

«Մենք ունենում ենք հանդիպումներ տարբեր երկրների ղեկավարների, դեսպանների հետ՝ լինի եվրոպական երկրից, թե ԱՄՆ-ից, Իրանից: Հայաստանը սուվերենության դիրքերից խոսում է բոլորի հետ: Չեմ տեսնում առանձին ակնարկի խնդիր կա: Ճիշտ բան է ասել վարչապետը, ես ուզում եմ կրկնել, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է մութ անկյուններ չլինեն, գաղտնի տարածք չպետք է լինի, այն ինչ մեր մտքերում է, պետք է կարողանանք ասել, որպեսզի արդյունավետ համագործակցենք»,- նշեց Խառատյանը:

Նա տեղեկացրեց, որ այս հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է առաջիկայում Ռուսաստանի ղեկավարության հետ նոր հանդիպմանը, Արսեն Խառատյանը նշեց, որ առաջիկա ժամկետների մասին եւս չի խոսվել, բայց հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա մեծ օրակարգը, վստահություն հայտնեց, որ շատ չի ուշանա:

«Չեմ կարող ասել որեւէ ժամկետ, պարզապես ֆիքսենք այն իրողությունը, որ ընդամենը մեկ ամիս է կառավարությունն աշխատում է եւ արդեն երկու անգամ հանդիպում է տեղի ունենում, սա, թերեւս, պայմանավորված է նաեւ օրակարգային այն հարցերով, որոնք կուտակվել են, իսկ այդտեղ պետք է աշխատել ակտիվ, հուսով եմ այս տեսանկյունից միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը եւ աշխատանքը էլ ավելի կարագացնի, որպեսզի առաջացող խնդիրները կարճ ժամկետներում լուծենք»,-հավելեց Արսեն Խառատյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Վարչապետը մասնակցել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավորարարողությանն ու առաջնության առաջին խաղին:

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10