ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Կապանի համայնքապետի հետ խոսել է գլխավոր հյուպատոսության բացման մասին

10.01.2024 11:49
821

Քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները։

ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար ՍԵրգեյ Չաշչիխինը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։

Սերգեյ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար: Ռուս դիվանագետը նաև կարևորել է Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների և առաջատար խմբի միջև շփումներն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքները։

«Մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է ռուսական քաղաքների հետ բարեկամական կապերի հաստատման և զարգացման կարևորությունը։

Հանդիպմանը մասնակցել է «Русский дом»-ի՝ Սյունիքի մարզում նախագծերի համադրող Լյուդմիլա Աղախանյանը։

Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերին Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռուսաստանի ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը հայտնել էր, որ Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել գործել 2024 թվականի սկզբին։

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության հիմնման մասին կարգադրություն էր ստորագրել։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24