ՌԴ ԱԳՆ–ն զարմացած է. ՀՀ–ն հրաժարվել է հավատարմագրել մի շարք դիտորդների

28.05.2026 19:05
394

Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է, որ ցանկալի չէ ՌԴ մի շարք քաղաքացիների ընդգրկումը ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում: Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ հայկական կողմը մերժել է ՌԴ պատվիրակության հավատարմագրումը։

Նա նշեց` ԱՊՀ դիտորդական առաքելությունը ձևավորվում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում աշխատելու համար ստացված դիմումի հիման վրա:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների բնույթն ու առաջիկա ընտրությունների կարևորությունը՝ մենք դրական արձագանքեցինք համապատասխան դիմումին և ակտիվորեն ձեռնամուխ եղանք նախապատրաստական աշխատանքներին», - նշեց Զախարովան:

Նա հավելեց` ՌԴ դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել են հայկական կողմին, որպեսզի հավատարմագրում անցնեն։

«Ցավոք, հայ գործընկերները ոչ պաշտոնապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկվելու անցանկալիության մասին», - նշեց Զախարովան։

Ռուսական կողմի տվյալներով՝ խոսքը Պետդումայի 3 պատգամավորի մասին է, այդ թվում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի: Մոսկվան Երևանից պարզաբանումներ է խնդրել նման որոշման պատճառների վերաբերյալ, սակայն պաշտոնական պատասխան դեռ չի ստացել:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ խոսքը որևէ «սև ցուցակում» գտնվող անձանց մասին չէ։

«Նրանք երբեք Հայաստան այցելելու խնդիր չեն ունեցել։ Մի քանիսին անձամբ եմ ճանաչում, հրաշալի մասնագետներ են, սիրում և հարգում են Հայաստանը։ Ես չէի կարող պատկերացնել, որ Ռուսաստանի այդ քաղաքացիներն այնպիսի բան են արել պաշտոնական Երևանի նկատմամբ, որ արգելում են նրանց մուտքը։ Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք գտնվում են ԵՄ-ի «սանիտարական ցուցակներում», և դա ասես պաշտոնական Երևանի կողմից ԵՄ-ի ավագ ընկերներին հաճոյանալու ձև է», - ասաց Զախարովան։

Նա նշեց` Հայաստանի կողմից խորհրդարանական ընտրություններին ՌԴ մի շարք դիտորդների հավատարմագրումը մերժելը խորը ափսոսանք և թյուրըմբռնում է առաջացնում, Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում:

arm.sputniknews.ru

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34