ՌԴ Դաշնային խորհուրդը երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել Ղարաբաղյան հակամարտությանը

30.09.2020 20:06
2738

Երրորդ երկրները, որոնք միջամտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը որպես պետություններից մեկի աջակից, արջի ծառայություն են մատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը:

«Այն երկրները, որոնք այդ հակամարտությանը միջամտում են որևէ երկրի կողմից՝ բորբոքելով այն, իրենց ռազմական կոնտինգենտն օգնության ուղարկելով ազգային բանակներին կամ պատրաստվում են դա անել, արջի ծառայություն են մատուցում: Ոչ մի դրական արդյունքի իրադարձությունների այդպիսի զարգացումը բերել չի կարող»,- ասել է Բոնդարյովը:

Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար պետք է երկու երկրների քաղաքական կամքը և «հզոր» աշխարհաքաղաքական միջնորդներ:

«Անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Հիմա ամբողջ աշխարհը, ոչ միայն անդրկովկասյան տարածաշրջանը, գտնվում է բարդ տնտեսական, քաղաքական, համաճարակային իրավիճակում: Առկա իրավիճակում կարևոր է համախմբել ջանքերն ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարելու համար, ոչ թե մաքրել հին հաշիվներն ու բորբոքել հին վերքերը»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40