ՌԴ-ի հետ հարաբերությունները կմնան ռազմավարական-դաշնակցային. ՀՀ վարչապետ

16.11.2020 17:38
1300

«Միֆ համար մեկ՝ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար այսպես ստացվեց»,- այսօր խորհրդարանի ամբիոնից ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այս օրերին շրջանառվող խոսակցություններին՝ պատերազմի ու ստորագրված փաստաթղթի առնչությամբ:

Փաշինյանն ընդգծել է, թե պաշտոնապես է ասում՝ վերջին 5 տարվա ընթացքում ՌԴ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Փաշինյանն ասել է նաև, որ այս հայտարարությունը նոր չէ, որ անում է, բայց այն ոչ մի վերլուծության չի ենթարկվել։

«Երկրորդը՝ հնարավորություն է եղել, որ ես հրաժարական տամ, և պատերազմի ընթացքը փոխվի, բայց ես փոքրոգի կերպով այդ հնարավորությունից չեմ օգտվել՝ իշխանությունը նախընտրելով ռազմական գործողությունների բարենպաստ ընթացքից»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մեսիջները իրեն էլ ժամանակին հասել են, և ինքը շատ ուղիղ խոսակցություն է ունեցել այն մարդկանց հետ, որոնց հետ կարող էր նման խոսակցություն ունենալ: Փաշինյանն ասել է, որ  բանը նրան է հասել, որ պետք է ասվեն բաներ, որոնք ասվելու չեն. խայտառակ թափանցիկության մասին է խոսքը:

ՀՀ վարչապետը հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները եղել են, կան և կմնան ռազմավարական-դաշնակցային: Մյուս բոլոր հարցերն էլ կքննարկվեն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40