ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է․ Պուտին

15.10.2021 16:39
1416

ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: «Ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռքբերված հրադադարի ռեժիմի երաշխավորն է: Մեր օգնությամբ իրականացվում է հումանիտար բեռների առաքում, երկու կողմից տարածքներ են ականազերծվում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում, կենսապահովման համակարգը վերականգնվում է, բժշկական օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տները՝ ավելի քան 52 հազար մարդ», ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Մեկնաբանելով Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել է. «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, յուրաքանչյուր վեճ գեղեցիկ է խաղաղությամբ և այլն»:

ՌԴ խաղաղապահներն, ինչպես հայտնի է, ականազերծման աշխատանքներ են կատարում Արցախի իրենց «պատասխանատվության գոտում», որը Պուտինը կրկին հայտարարեց որպես Ադրբեջանի տարածք։ Իսկ «Ադրբեջանի տարածքում» խաղաղապահների ներկայության այլընտրանքը պատերազմն է։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01