ԿԳՄՍՆ-ն կհամագործակցի ՊՆ-ի հետ` ավարտական գործընթացը և զորակոչի բնականոն ընթացքն ապահովելու համար

18.03.2020 18:14
1142

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նկատի ունենալով երկրում արտակարգ դրությունը, այդ ընթացքում կրթական հաստատություններում դասերի` միայն հեռավար եղանակով անցկացումը, սերտորեն կհամագործակցի Պաշտպանության նախարարության հետ` ավարտական դասարանների աշակերտների ավարտելու գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծվելու ամառային զորակոչին բանակ գնացող ավարտական դասարանների աշակերտների հարցը, արդյոք նրանք կկարողանան ընդունելության քննություններին մասնակցել, նոր մեկնել ծառայության:

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զորահավաքային գործընթացները չվտանգվեն: Բնականաբար, պետք է սերտ համագործակցենք Պաշտպանության նախարարության հետ` հատկապես ավարտական դասարանների գործընթացները պատշաճ կերպով իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար: Առանց ՊՆ-ի հետ համագործակցելու չենք կարող»,-ասաց Հարությունյանը:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, արձագանքելով հարցին, նկատեց, որ հարցը միջգերատեսչական տիրույթում է, և պետք է այս ընթացքում սերտ քննարկումներ ունենան նաև ՊՆ-ի հետ: «Եվ կախված ընթացիկ իրավիճակից, որ կունենանք հեռավար ուսուցման գործընթացի ծավալման և հանրակրթության մասնասկիցների ներգրավման աստիճանի հետ, կկայացնենք նաև այդ որոշումները»,-ասաց նա:

Փոխնախարարը նաև նկատեց, որ ավարտական դասարանների ծանրաբենվածությունը հատկապես երկրորդ կիսամյակում ամենաթեթևն է: «Եվ այդ տեսանկյունից գտնվում ենք մի փոքր ավելի բարենպաստ իրավիճակում, քան մնացած ամբողջ ուսումնական պրոցեսի տեսանկյունից, երբ ունենք ավելի մեծ հնարավորություններ` խտացնելու այդ ուսումնական ծավալը»,-նշեց նա:

Նախարար Արայիկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ ուսումնական տարվա երկարաձգումը, ինչպես նաև ավարտական քննությունների հետաձգումը կարող է կախված լինել հեռավար ուսուցումից, պետք է հասկանան, թե ուսուցիչներն ու դպրոցներն ինչ ծավալով դրանք կիրականացնեն։ «Եթե տեսնենք, որ այն ամբողջական է, ըստ այդմ կկարողանանք եզրակացություններ անել և ասել՝ արդյոք լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի՞, թե ոչ»,-նշել էր Հարությունյանը: 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22