Մինչեւ 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի. ՄԱԿ

15.11.2022 15:10
1183

Մինչեւ 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի եւ կկազմի 2,6 մլն մարդ։ Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում»  ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է ծնելիության ընդհանուր գործակցի նվազման հետ, որը 2021թ. տվյալներով կազմել է 1,6 եւ մինչեւ 2050թ. կշարունակի նվազել։ Նա նշել է. որպեսզի բնակչության թվաքանակը մնա անփոփոխ, ծնելիության ընդհանուր գործակիցը պետք է կազմի 2,1։ Հայաստանի բնակչության թվաքանակի նվազման պատճառներից մեկը փորձագետը համարել է նաեւ միգրացիայի տեմպի փոփոխությունը։

Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ անգամ եթե իրականացվեն բնակչության թվաքանակի ավելացման ծրագրերը, գործընթացը լրիվ կանգնեցնել հնարավոր չէ, կարելի է միայն մեղմել այն։ «Հայաստանում ծնելիության ցուցանիշի վրա ազդեցություն են գործում նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ընդ որում՝ կյանքի սպասվող միջին տեւողությունը Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, ավելանում է եւ շարունակելու է ավելանալ, ինչը կապված է բժշկության ոլորտի զարգացման հետ»,- ավելացրել է նա։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի բնակչության թվաքանակը մինչեւ 2050թ. նույնպես կպակասի, իսկ տարածաշրջանի մյուս երկրներում կավելանա։

Նա նշել է, որ Երկրի բնակչությունն արդեն կազմում է 8 մլրդ մարդ, ինչը 1 մլրդ-ով ավելի է, քան 2011թ.։ «Մինչեւ 2050թ. Երկրի բնակչությունը կկազմի 9,7 մլրդ մարդ, իսկ 2080թ.՝ 10,4 մլրդ։ 2100 թվականից մոլորակի բնակչությունը կսկսի նվազել։ Երկրի բնակչության թվաքանակի աճը պայմանավորված է մահացության նվազմամբ եւ կյանքի միջին տեւողության սպասվող աճով։ 20 տարի առաջ կյանքի սպասվող տեւողությունը կազմում էր 60-65 տարի, 2019թ.՝ 72 տարի, իսկ մինչեւ 2050թ. կհասնի 77 տարվա։ Ծնելիության ընդհանուր գործակցի ցուցանիշը կկազմի 2,5, որը 2100թ. կնվազի՝ հասնելով 2,1-ի»,- ընդգծել է Աննա Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր մինչեւ 2050թ. Հայաստանի բնակչության թիվն ավելացնել մինչեւ 5 մլն մարդու։ 

https://news.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34