ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը

19.05.2023 15:39
805

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը:

Լավրովը նախ նշեց, որ վերջին անգամ տեսնվել են բավականին վաղուց՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում և ուղիղ երկխոսությունը թույլ կտա հասնել լրացուցիչ արդյունքների:

Մինչև երկկողմ ֆորմատին անցնելը՝ եռակողմ ֆորմատում Լավրովն առաջարկեց քննարկել Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների կարգավորման հարցերի ամբողջ շրջանակը:

Նա նշեց, որ երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները կայուն լուծումների հասնելու ճանապարհային քարտեզներ են:

«Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը: Համարում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտրանք գոյություն չունի: Մեր հերթին մենք հետաքրքրված ենք նրանով, որ այս տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն: Սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն»,-ասաց Լավրովը՝ հավելելով՝ հույս ունի, որ դրանք կհարգեն նաև մյուս բոլոր երկրները, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են տարածաշրջանում ներկայությամբ:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34