ՌԴ-ն առաջարկել է Ուկրաինային միանգամից 630 ռազմագերի փոխանակել

28.11.2024 14:07
717

Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային 630 գերիներ փոխանակել 630 գերիների դիմաց, չորեքշաբթի օրը հաղորդել են ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ՝ նշելով, որ սա կլինի ամենամեծ փոխանակումը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր։

«Ուկրաինան թող որոշի՝ որ ռուս զինվորականներին ընդգրկել փոխանակման ծրագրում», - երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ շեշտելով․ - «Մեզ համար հավասարապես կարևոր է տղաներից յուրաքանչյուրի վերադարձը։ Ի տարբերություն Կիևի ռեժիմի՝ մենք մեր ժողովրդին չենք բաժանում ըստ կրոնի, ազգության կամ զորամասերին պատկանելիության»։

Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Զախարովայի հայտարարությունները։

Կրեմլամետ Readovka-ն, սակայն, գրել է, որ ուկրաինական կողմի հետ փոխանակման վերաբերյալ արդեն պայմանավորվածություն կա։

Հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում գերության մեջ է 1348 ռուսաստանցի, իսկ Ռուսաստանում՝ 6 հազար 465 ուկրաինացի։

Օգոստոսին Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժման ժամանակ հարյուրավոր ռուսաստանցի հիմնականում ժամկետային զինծառայողներ են գերեվարվել։

Գերիների վերջին փոխանակումը եղել է հոյտեմբերի 18-ին․ Ռուսաստանն ու Ուկրաինան 190 ռազմագեր փոխանակեցին Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40