ՌԴ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ-Ի ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻՑ. ԱԳՆ

19.06.2024 15:56
782

Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը և այն լուրերին, թե Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման շուրջ ցանկացած բանակցությունից։

Ավելի վաղ Գալուզինը «Կոմսոմոլսկայա պրավդա»–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնար կդարձնի ՌԴ–ի հետ և ՀԱՊԿ–ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը:

Զախարովան կոչ է արել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մասով դիմել պրոֆիլային գերատեսչություններին։ Նրա խոսքով՝ երրորդ երկրներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացվում է հատուկ ռազմական գործողության կարիքների հաշվառմամբ, ինչի մասին ՌԴ ղեկավարությունը բազմիցս խոսել է:

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշակի տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև մեր մյուս գործընկերների։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, ապա մենք դրանցից չենք հրաժարվում. դրանք կանոնավոր կերպով են ընթանում, այդ կողմից պահանջներ չենք տեսել»,– հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34