ՌԴ-ն չի թելադրում՝ ում հետ համագործակցել․ Լավրովը ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

14.01.2025 16:46
529

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդները բարեկամական ժողովուրդներ են։ Լավրովի խոսքով՝ ներկայումս ՀՀ–ի և ՌԴ–ի պաշտոնական հարաբերությունները պարզ չեն։ Դիվանագետը մեջբերել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի մեկնաբանությունը, որ ԵՄ–ին և ԵԱՏՄ–ին ադամակցությունն անհամատեղելի են, քանի որ դրանք ազատ առևտրի երկու տարբեր գոտիներ են։

«Անխոս դա լեգիտիմ հայ ղեկավարության որոշումն է՝ սկսել ցանկացած միջազգային կառույցի միանալը։ Դա սուվերեն որոշում է։ Սակայն բոլոր կողմ և դեմ ասպեկտները կշռելը ևս ՀՀ ղեկավարության պատասխանատվությունն է, նրանց, ովքեր զբաղվում են տնտեսական բլոկով։ ՀՀ–ն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ այն պարզապես չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին, սակայն, արդարության համար, նրանք նշել են, որ չեն բլոկավորում կազմակերպության որոշումները։ Այնպես, որ կառույցի աշխատանքները շարունակվում են», – նշել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ 2022թ–ին համաձայնեցված է եղել ՀԱՊԿ առաքելություն ուղարկել ՀՀ, սակայն երկրի ղեկավարությունը վերջին պահին հրաժարվել է։ Լավրովը հավելել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև չի եղել հստակ սահմագծված և սահմանազատված սահման։ «Սակայն հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը ես կարծում եմ, որ արդյունավետ կլիներ, նույնպես սուվերեն որոշում էր։ Միևնույն ժամանակ այնտեղ է հրավիրվել ԵՄ առաքելություն», – նշել է Լավրովը՝ հավելելով, որ ԵՄ առաքելությունը զբաղվում է որ այնքան ՀՀ–ին հետաքրքրող հարցերով, որքան՝ իրեն։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆ–ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի որոշումը ինքնիշխան է, Ռուսաստանը չի թելադրում, թե ում հետ համագործակցել։ Նրա խոսքով՝ կարևորը ոչ թե այն է, թե ինչպես է այն կոչվում, այլ՝ այն, թե ինչ է բխում դրանից։ Լավրովը նաև հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված է ՌԴ․ նա հրավերն ընդունել է։
 
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08