ՌԴ-ն և Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդում․ Չինաստանի ԱԳՆ

16.07.2026 12:47
434

Ռուսաստանն ու Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով երկրների միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

«Կողմերը կշարունակեն հետևել պայմանագրում ամրագրված նպատակներին ու սկզբունքներին, ընդլայնել գործնական համագործակցությունը և աշխարհին ավելի շատ կայունություն ու զարգացման վստահություն հաղորդել», - ասել է նա։ Լին Ցզյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ռազմավարական առաջնորդությամբ։ Նա հիշեցրել է, որ մայիսին առաջնորդները պայմանավորվել են զարգացնել պայմանագրում դրված բարեկամության ոգին և չին-ռուսական հարաբերությունները դուրս բերել նոր փուլ։

2001 թվականի հուլիսի 16-ին Պուտինը և այդ ժամանակ ՉԺՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ցզյան Ցզեմինը ստորագրեցին Ռուսաստանի և Չինաստանի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը։ Այս փաստաթուղթը հիմք դրեց Մոսկվայի և Պեկինի երկկողմ կապերի ողջ համալիրի որակական աճի համար։ Այս տարվա մայիսին Պուտինի՝ ՉԺՀ կատարած այցի ընթացքում Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40