ՌԴ-ն եւ Ադրբեջանը հեռանկարային նախագծեր են իրագործելու Կասպիական տարածաշրջանում. Պուտին

27.09.2018 16:57
1529

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ակնկալում են, որ երկու երկրների ընկերություններն ակտիվորեն հեռանկարային նախագծեր կիրագործեն Կասպիական տարածաշրջանում, այդ թվում՝ նավթի ու գազի արդյունահանման ոլորտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ակնկալում ենք, որ ռուսական եւ ադրբեջանական ընկերություններն ակտիվորեն կզբաղվեն Կասպիական տարածաշրջանում հեռանկարային նախագծերի իրագործմամբ, նախեւառաջ տրանսպորտի, բեռնափոխադրումների, նավթի ու գազի արդյունահանման, բնապահպանության եւ, անտարակույս, կենսառեսուրսների ոլորտում»,-Բաքվում հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովում: Պուտինը հիշեցրել Է, որ ռուսական Էներգետիկական ընկերությունները հաջողությամբ են աշխատում Ադրբեջանի շուկայում:

«ԼՈւԿՕՅԼ-ը մոտավորապես 4 մլրդ դոլար Է ներդրել Ադրբեջանի Էներգետիկական նախագծերում, իսկ «Տրանսնեֆտ»-ը ապահովում Է ադրբեջանական նավթի հուսալի տարանցումը Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով»,-նշել Է Պուտինը: Նա ընդգծել Է, որ լավ հնարավորություններ կան ավտոմոբիլաշինության բնագավառում կոոպերացիայի խորացման համար: «Ադրբեջանցի ներդրողները մասնակցում են Ռուսաստանի գյուղատնտեսական օբյեկտների շինարարությանը: Դրանց թվում Է, օրինակ, ջերմոցային համալիրը Նիժնի Նովգորոդի մարզում, ներդրումները կազմել են ավելի քան 1 մլրդ ռուբլի, ինչպես նաեւ սննդամթերքի թողարկման համատեղ ձեռնարկությունը Կրասնոդարի երկրամասում»,-ասել Է պետության ղեկավարը:

Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են շահերի հաշվեկշռի որոնման վրա: «Մենք միշտ Էլ շահերի հաշվեկշիռ ենք փնտրում ու գտնում ենք այն»,-ասել Է նախագահը: Պուտինը նշել Է, որ ադրբեջանական շուկայում շուրջ 700 համատեղ ընկերություն Է գործում Ռուսաստանի մասնակցությամբ, իսկ հանրապետությունում ուղղակի ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում Է ավելի քան մեկուկես մլրդ դոլար: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր:

«Մասնավորապես, ընթանում Է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի ստեղծումը Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որը կոչված Է մոտեցնելու եվրոպական ու ասիական շուկաները»,-հիշեցրել Է Պուտինը:

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12