ՌԴ-ն ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ. Զախարովա

01.04.2026 17:21
534

ՌԴ-ն ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե որքանով է երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցումը, ընդունելի ռուսական կողմի համար։

Զախարովան նաև նշել է, որ ռուսական ներդրումները հանրապետական երկաթուղային ենթակառուցվածքներում կազմել են ավելի քան 30 մլրդ ռուբլի:

«Նաև կցանկանայի հիշեցնել, որ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը կազմում է 30 տարի՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Եվ արդեն երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները հանրապետական երկաթուղային ենթակառուցվածքներում կազմել են ավելի քան 30 մլրդ ռուբլի։»,- հավելել է Զախարովան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40