ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը

01.02.2023 11:05
925

Ռուսական կողմը պատրաստակամ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական ռաունդը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքը, այս մասին նշվել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցում։

«Նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիները։ Շեշտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով աշխատանքի վերականգնման կարևորությունը։ Ռուսական կողմը հաստատել է Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական ռաունդը կազմակերպելու պատրաստակամությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40