ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանը. Օվերչուկ

15.05.2026 19:20
414

Մոսկվան ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. KazanForum» ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ։ 

«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը»,- ասել է նա։

Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է , որ Հայաստանը Ռուսաստանի համար չափազանց մոտ և դաշնակից պետություն է, երկրներին միավորում են խորը և վաղեմի բարեկամական կապերը:

«Հայաստանը մեզ համար շատ մոտ երկիր է, դաշնակից երկիր։ Այն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ պարզապես մարդկային կապերը, որոնք միավորում են մեզ, շատ խորն են, շատ լուրջ, շատ վաղեմի: Եվ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ժողովրդին»,- ասել է Օվերչուկը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40