ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26
412

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: Կրեմլի մամուլի ծառայության տարածած ուղերձում ասվում է.

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև: Դաժան հաշվեհարդարը անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, վտարվեցին հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը։

Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Արդեն 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն պատմության նոր փուլում ՝ Պետական դումայի 1995 թվականի ապրիլի 14-ի հայտարարության մեջ։

Համոզված ենք, որ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային բնաջնջման և տեղահանության քաղաքականությունն արդարացում չունի և չի կարող լինել, միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որ նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի:

Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չսպիացող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբեց մարդկանց, որոնք ցույց տվեցին ամուր ավանդույթներ, իմաստություն և քաջություն: Համոզված եմ, որ այսուհետ ևս Հայաստանի զավակներն ու դուստրերը պահպանելու են ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները:

Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք։

Վլադիմիր Պուտին»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40