ՌԴ Պետդումայի ընտրությունները․ Հայաստանի 2 ընտրատեղամասերում քվեարկությունը մեկնարկել է

20.09.2026 10:45
368

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է №8026 ընտրատեղամասը։ Ընտրողներն արդեն ժամանում են Երևանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություն, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Այս ընտրատեղամասում առաջինը քվեարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հայաստանում քվեարկությունն անցկացնելու համար ստեղծվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքերում։

Քվեարկությունը կանցկացվի տեղական ժամանակով 08։00-ից 20։00-ը (Մոսկվայի ժամանակով՝ 07։00-ից 19։00-ն)։

Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում։

Նախնական գրանցում չի պահանջվում։ Քվեարկելու համար անհրաժեշտ է ունենալ ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։

Սեպտեմբերի 18–ին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն անցկացրել են ընտրողների առանձին խմբերի վաղաժամ քվեարկություն։ Դրան մասնակցել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 39-րդ Լենինականի սահմանապահ ջոկատի ռուսաստանցի սահմանապահներն ու նրանց ընտանիքների անդամները։

Հիշեցնենք, որ IX գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել է սեպտեմբերի 17-ին։ Այսօր քվեարկության վերջին օրն է։

Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն՝ «Եդինայա Ռոսիա», ԼԴՊՌ, «Ուղղակի ժողովրդավարություն» կուսակցություն, «Կանաչներ», «Սպրավեդլիվայա Ռոսիա», «Ռոդինա», ՌԴԿԿ, «Կենսաթոշակառուների կուսակցություն», «Ռուսաստանի կոմունիստներ» և «Նոր մարդիկ»։

Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ընտրել Պետդումայի 450 պատգամավորի՝ 225-ին՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ին՝ մեծամասնական ընտրատարածքներից։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։

Քվեարկությունն անցկացվում է նաև ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։ Այնտեղ Պետդումայի պատգամավորների ընտրություններն առաջին անգամ անցկացվում են գործող ռազմական դրության պայմաններում։

Ընտրություններին հետևում են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Վահե Ղալումյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40