ՌԴ-ում կոչ են արել քայլեր ձեռնարկել՝ Պուտինին այցելելու վերաբերյալ Ալիևի հրաժարականից հետո

23.12.2025 10:14
447

Ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահ Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել, չնայած հիմնականում ռուս դիվանագետների (կոնկրետ պաշտոնյաների) կողմից գործադրվող ջանքերին՝ «եղբայրական» հարաբերությունների նման ինչ-որ բան վերականգնելու համար։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է  Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը։

«Պարզվում է՝ Ալիևն ունի չափազանց խիտ գրաֆիկ, ինչի հետևանքով նա չի կարողանա ժամանել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Հավանաբար, նրա նման բարձր զբաղվածությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի առաջնորդը հետ ու առաջ է ընկնում իր իսկական ընկերների՝ Ստամբուլի և Կիևի միջև։

Հետաքրքիր է, որ Ալիևն իրոք ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելով՝ որոշել է ցույց տալ իր արևմտյան գործընկերներին, որ դուրս է գալիս Ռուսաստանի հետ կապված նախագծերից։

Դե եթե այդպես է, ուրեմն ժամանակն է, որ մենք, այնուամենայնիվ, տրամաբանական ավարտին հասցնենք այն ներռուսաստանյան նախագիծը, որը վերջերս սկսել են մեր ուժայինները՝ անօրինական, մրգաբանջարեղենային, շուկայական, փողերի լվացման այն բիզնեսների նկատմամբ, որոնց հետևում կանգնած են ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումները։

Հենց որ այս էթնիկ հանցավոր խմբավորումների քրեական գործունեությունը դադարեցվի, Ադրբեջանը կկորցնի Ռուսաստանում իր գերշահույթների ամենազգալի մասը։ Բայց ամենակարևորը՝ անհրաժեշտ է թուլացնել ադրբեջանական սփյուռքի ներքաղաքական ազդեցությունը (կոռուպցիոն հիմքով)՝ մունիցիպալ ու տարածաշրջանային մակարդակներից մինչև դաշնային մակարդակ և ազատել մեր երկիրն ու պետական կառավարման համակարգը նրանց լոբբիստներից։ Ահա սա ավելի բարդ ու ավելի կարևոր խնդիր կլինի»,- գրել է Կաբանովը:

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34