ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի զինծառայողները մասնակցել են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթին

28.05.2018 21:00
1730

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի զինծառայողներն առաջին անգամ մասնակցել են զինվորական շքերթին՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Սարդարապատի հուշահամալիրում շարքով անցան Հայաստանի և Ռուսաստանի ուժային կառույցների միավորները: Դրանից հետո ծաղիկներ են խոնարհել ու ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշասյան մոտ:

Տոնական միջոցառմանը մասնակցող զինվորներին նախապատրաստելու աշխատանքները տևել են մեկ ամիս և անցկացվել են Գյումրիի ռազմական կայազորի շարահրապարակում:

Հայաստանի և Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ գլխավոր փորձն անցկացվել է Սարդարապատի հուշահամալիրում գնդապետ Վլադիմիր Ելկանովի և գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ: Անդրկովկասում տոնակատարություններն ավարտվեցին տոնական համերգով, ինչպես նաև Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան այցելությամբ:

Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթին մասնակցում էր Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի 200 զինծառայող:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34