ՌԴ–ն ՀՀ–ից երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին պաշտոնական դիմում չի ստացել. Օվերչուկ

06.08.2026 19:03
337

Ռուսաստանը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարան։ 2008 թվականին Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքները կոնցեսիոն հիմունքներով փոխանցեց «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներին»։ Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։

«Մենք որևէ պաշտոնական դիմում չենք ստացել կոնցեսիայի դադարեցման վերաբերյալ։ Սակայն մենք անընդհատ հանրային դաշտում լսում ենք մեկնաբանություններ դրա մասին, առաջարկներ կան առանձին հատվածների վերաբերյալ, որոնք հայկական երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են կազմում։ Ինչպե՞ս կարելի է մի կոճն առանձնացնել մյուսից։ Այնտեղ նման մտքեր կան»,– ասել է Օվերչուկը լրագրողներին։

 

Նա նշել է, որ նման հարցերը պետք է լուծվեն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։

«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել կոնցեսիոն կառավարումը Հայաստանում, հատկապես որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար միակ պրոֆեսիոնալ ընկերությունն է, որը կարող է արդյունավետ կառավարել և զարգացնել հայկական երկաթուղին»,– հավելել է Օվերչուկը։

Նա հիշեցրել է, որ տարեսկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց ի աջակցություն Նախիջևանի հետ սահմանին և Գյումրիում հայկական երկաթուղու երկու փոքր հատվածների վերակառուցման: Օվերչուկի խոսքով՝ բանակցություններ էին ընթանում այդ հարցի վերաբերյալ, սակայն հենց Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել այս երկու կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը, բառացիորեն հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային իբր երկաթուղու զարգացման առումով Հայաստանին զրկում է ինչ–որ մրցակցային առավելություններից»:

Հիշեցնենք` որ 2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։

Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40