ՌԴ–ն կարող է փոխարինել Իրանին ՀՀ ապրանքներ արտահանելու հարցում. առևտրային ներկայացուցիչ

09.03.2026 14:43
348

Վերջին տարիներին իրանական ամրանները, պլաստիկը, կաթի փոշին սկսել են ակտիվ մատակարարվել Հայաստան՝ իրենց ցածր ինքնարժեքի շնորհիվ: Ռուսաստանը պատրաստ է փոխարինել այդ մատակարարումները մինչև Իրանի տնտեսություն կրկին կսկսի գործել բնականոն ռեժիմով։

Ռուսաստանցի արտադրողները կարող են ժամանակավորապես փոխարինել իրանական ներմուծումը Հայաստանում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը։

Նրա խոսքով՝ Իրանից առևտրային հոսքերի հնարավոր դանդաղումը բացասաբար չի ազդի Հայաստանի սպառողական շուկայի վրա, քանի որ ռուսական ընկերությունները պատրաստ են փոխարինել այն ապրանքները, որոնք կարող են տուժել ստեղծված իրավիճակից։

Սոլոմինը նշեց, որ վերջին տարիներին մի շարք ապրանքներ սկսել են զգալի քանակությամբ մատակարարվել Իրանից Հայաստան, քանի որ որոշ դեպքերում դրանց ինքնարժեքն ավելի ցածր էր, քան Ռուսաստանից նմանատիպ ապրանքներինը: Մասնավորապես, խոսքը պողպատե ամրանների, կաթի փոշու և պլաստմասսայից արտադրանքի մասին է։

Նա բացատրել է, որ կաթնամթերքի մատակարարումները, օրինակ, Բելառուսից կամ Ռուսաստանից հյուսիսային շրջաններից օբյեկտիվորեն ավելի թանկ են լոգիստիկայի տեսանկյունից: Նույնը վերաբերում է մի շարք շինանյութերի։

Այդ պատճառով ռուսաստանցի արտադրողների մի մասը ավելի վաղ ստիպված էր հրաժարվել Հայաստան արտահանումից՝ զիջելով տեղը իրանական ավելի էժան արտադրանքին, սակայն Ռուսաստանում համապատասխան արտադրական հզորությունները պահպանվում են և անհրաժեշտության դեպքում կարող են մատակարարվել հայկական շուկա։

«Հնարավոր է` բացթողման գների աննշան թանկացում լինի, բայց կարծում եմ՝ սպառողները ըմբռնումով կվերաբերվեն դրան։ Հենց իրավիճակը կայունանա և Իրանի տնտեսությունը սկսի աշխատել սովորական ռեժիմով, այդ ապրանքները կվերադառնան հայկական շուկա», – նշեց Սոլոմինը։

Իրանի հետ Հայաստանի առևտրային կառուցվածքի մասին ավելին կարդացեք այստեղ։

arm.sputniknews.ru

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22