Ռեւանշի ծիծաղելի փորձեր՝ մանր խաղերի միջոցով

22.06.2018 22:09
3089

Հունիսի 8-ից Սյունիքում նոր իրավիճակ է: Թե ինչ բնորոշիչներ կունենա նոր ժամանակը՝ դժվար է ասել, քանի որ ջրերը դեռ չեն պարզվել: Ինչ-որ բնագավառներում նույնիսկ շարունակվում է պտտվել վահեհակոբյանական խարդավանքների թափանիվը:

Մի երեւույթ, սակայն, ավելի քան որոշակի է. քաղաքական հանգուցյալ Վահե Հակոբյանի ագիտատորները փորձում են պատրանք ստեղծել, թե Սյունիքում երանելի ժամանակներ են եղել վերջին քսան ամսում՝ հատկապես ֆինանսատնտեսական առումով:

Եվ քարոզչական աշխատանքում օգտագործվում են կեղծ թվեր, ակնհայտ ստեր:

Նախկինում էլ Վահեն, ինչպես քանիցս նշել ենք, հարգանքով չի վերաբերվել վիճակագրությանը եւ պաշտոնական թվերին: Իսկ հիմա՝ Սյունիքից վտարվելուց հետո, ավելի քմահաճ է դարձել այդ հարցում:

Վահեի ծառաներից մեկը, օրինակ, ֆեյսբուքյան տիրույթում օրեր առաջ մի սուտ է շրջանառության մեջ դրել՝ իբր նրա նախաձեռնությամբ 2017-ին Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ մուտք է եղել 500 մլն դրամ՝ բացառապես մասնավոր միջոցներից, առանց պետական աջակցության:

Մինչդեռ… 2017-ին մոտ 470 մլն դրամ է մուտք եղել պետության սեփականություն հանդիսացող այդ հիմնադրամ (ընդ որում՝ բոլոր մուտքերի աղբյուրները չէ, որ երեւում են):

Դրանից 349 մլն դրամը հատկացրել է Քաջարանի կոմբինատը (չմոռանանք, որ Մաքսիմ Հակոբյանի ղեկավարման տարիներին նույն կոմբինատը մարզի զարգացման նպատակով տարեկան ծախսում էր մինչեւ 2 մլրդ դրամ):

2017-ին հիմնադրամին, Քաջարանի կոմբինատից բացի, հատկացումներ են կատարել բացառապես այն իրավաբանական ու ֆիզիկական անձիք, ովքեր կոմբինատին ծառայություններ են մատուցում կամ կոմբինատի առաքման-մատակարարման պատվերներն են կատարում. «Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊԸ՝ 24.8 մլն դրամ, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ՝ 35 մլն դրամ, «Յուքոմ» ՍՊԸ՝ 25 մլն դրամ, «Էյ Բի Տրանս» ՍՊԸ՝ 20 մլն դրամ, «Նեմալ» ՍՊԸ՝ 2 մլն դրամ, «Շահր» ՍՊԸ՝ 2 մլն դրամ…

Ասել է թե՝ ֆիզիկական եւ իրավաբանական վերոնշյալ անձիք ոչ թե Վահե Հակոբյանի «գեղեցիկ» աչքերի համար են այդ նվիրաբերումները կատարել, այլ դրանով յուրօրինակ երախտագիտություն են հայտնել կոմբինատին՝ պատվերներ ստանալու դիմաց:

Սակայն մուտք եղած գումարում չկա հայտնի 300 մլն դրամը, որ 2016-ին Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը պարտքով (վերադարձնելու պայմանով) տվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին: Վերջինս այդ պարտքից վերադարձրել է 1.2 մլն դրամ, մնացածի մասին խոսք չկա:

Եվ ինչ է արվել մոտ 470 մլն դրամ գումարը, որ մուտք է եղել Սյունիքի զարգացման ու ներդրումների հիմնադրամ:

Ըստ պաշտոնական հաշվետվության՝ ֆինանսական տարում օգտագործված միջոցների չափը զրո դրամ է:

Իսկ ահա «կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը» կազմել է մոտ 365 մլն դրամ՝ առանց նշելու, թե կոնկրետ ինչ ուղղությամբ են կատարվել ծախսերը:

Գոնե 100 մլն դրամ մնացորդը պահպանվո՞ւմ է հիմնադրամի հաշվում, թե՞ ոչ:

Երաշխիք կա՞, որ դեռեւս այդ հիմնադրամի տնօրեն Վահե Հակոբյանը պաշտոնաթողությունից հետո այդ գումարը կծառայեցնի մարզին եւ ոչ թե կօգտագործի Սյունիքում հանրային համերաշխությունն էլ ավելի պառակտելու, մարզում ապակայունացում սերմանելու ուղղությամբ:

Իսկ ճշմարտությունը մեկն է, ինչի մասին քանիցս ասվել է՝ վահեհակոբյանական էջը չի կարող փակված համարվել Սյունիքում, քանի դեռ չեն վերացվել նրա վնասարար գործունեության հետեւանքները, այդ թվում՝ քանի դեռ նրա գլխավորած երկու հիմնադրամի գործունեությունը չի ուսումնասիրվել եւ չի ներկայացվել հանրությանը:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40