Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից

22.08.2022 16:05
979

Yerevan.Today-ը տեղեկացել է, որ երեկ՝ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Ի՞նչ նպատակով է մեկնել և ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք․ այս հարցերի պարզաբանման համար կայքը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին:

Բագրատ Միկոյանը, հարցերին ի պատասխան, ասել է. «Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոսոսի 29-ին»։

Այցելած երկրի և այցի նպատակի մասին Yerevan.Today-ի հարցին գրասենյակի համակարգողը մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ այցը կրում է մասնավոր բնույթ։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, Բագրատ Միկոյանը պատասխանել է․ «Ո՛չ, նախագահ Քոչարյանը ՌԴ չի մեկնել, նա մեկնել է այլ երկիր»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40