Ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո. Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց

14.04.2021 11:15
1113

Վարչապետը ՌԴ նախագահին ասել է, որ փախստականների վերադարձի հետ կապված առարկություն չի լինի, եթե դա որևէ կերպ փոխկապակցվի ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ։

Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ է տեղի ունեցել 2020-ի հոկտեմբերի 19-ին և դրանից հետո` ասելով, որ հրադադարի թեման շատ է շահարկումների առարկա դարձել։

«Վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով Արցախի նախագահի և ԶՈւ–ի գլխավոր շտաբի հետ` ես որոշել եմ, որ պետք է որոշակի նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի։ Այդ նպատակով հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` ընդդիմադիր։ Ես նրանց հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ՝ տեղեկացնելու»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ԱԽ նիստին մասնակցել են նաև նախագահն ու Վեհափառը, նույն օրն արտախորհրդարանական ուժերին է հրավիրել և տեղեկացրել որոշման մասին։ Միայն դրանից հետո, ըստ Փաշինյանի, նա զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ասել, որ ուզում է հրադադար տարածքների` 5+2 ձևաչափով։

Վարչապետը հավելեց` Պուտինին ասել է, որ փախստականների վերադարձի հետ կապված առարկություն չի լինի, եթե դա որևէ կերպ փոխկապակցվի ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ։ Դրանից հետո ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որն էլ ասել է` չի ընդունում Հադրութի դեօկուպացիայի և փոխստականների վերադարձի հարցը ԼՂ կարգավիճակի հետ ճշգրտման առաջարկը։

«Մեկ դետալ էլ ասեմ, որի մասին մինչ այս չեմ խոսել` Ադրբեջանի նախագահի կողմից նաև ակնարկ է եղել, որ պետք է լինի ոչ թե տարածքների վերադարձ 5+2 ձևաչափով, այլ 7 տարածքների վերադարձ պետք է լինի։ Այսինքն` Ադրբեջանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի հարցը։ Եվ հենց սա է եղել ինչպես ապրիլյան, այնպես էլ վերջին պատերազմի հիմնական պատճառը»,–ասաց Փաշինյանը։

Նա պնդեց, որ իրենց իշխանությունը ԼՂ հարցի կարգավորումը ժառանգել են պատերազմական կարգավիճակում։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40