Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան

18.10.2018 20:23
1359

ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հայաստանում 2008թ․ հետընտրական իրադարձություններից հետո սահմանադրական կարգը տապալելու համար։ 

Հարցազրույցում Քոչարյանը նշում է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Հարցին, թե ինչ փուլում է այժմ իր դեմ հարուցված քրեական գործը, արդյոք այն իրավաբանական հեռանկար ունի և արդյոք ինքը հնարավոր համարում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քոչարյանը պատասխանել է.

«Ոչ միայն հնարավոր համարում եմ, այլև անպայման կդիմեմ [ՄԻԵԴ], եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Հարցն այն է, որ դրա համար պետք է անցնել ներպետական բոլոր ընթացակարգերը։ Թեև կան առանձին դեպքեր, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունում գործեր մինչև ներպետական ընթացակարգերի սպառումը, այն դեպքում, երբ կա ակնհայտ ճնշում դատարանների նկատմամբ և իրավիճակ, որի դեպքում ներքին ընթացակարգերն արդեն ինքնին չեն կարող ապահովել օբյեկտիվ դատաքննություն։ Իմ դեպքում նման ճնշում կա, և իմ փաստաբաններն արդեն պատրաստում են այդ դիմումը [ՄԻԵԴ]»։

Քոչարյանը նշել է, որ Հատուկ քննչական ծառայության ղեկավարի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գաղտնազերծված խոսակցությունը «ինչ-որ չտեսնված բան է Հայաստանի պատմության մեջ»։ «Այնպիսի սկանդալ է, որին պետք է հետևեր հրաժարականների շարք։ Սակայն նրանք բոլորը շարունակում են մնալ իրենց պաշտոններում, բոլորն իրենց բավական լավ են զգում, և անում են այն, ինչով որ զբաղվում էին։ Թեև օբյեկտիվորեն ասած՝ նրանք բռնվել են հանցագործության պահին, քանի որ դատարանների նկատմամբ ճնշումը ուղղակի քրեական հանցագործություն է»։

Քոչարյանը նշել է, որ միայն այդ փաստը ինքնին ոչնչացնում է իր նկատմամբ հարուցված քրեական գործը։

civilnet.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40