Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին

28.02.2024 17:02
1708

Կարևորելով սոցիալական ոլորտի նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը  հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի Տարածաշրջանային Բժշկական Կենտրոնում երեխայի զարգացման և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականացնելու համար։

Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաև  իրականացնել մասնագետների վերապատրաստում։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ռոստելեկոմ Հայաստանը կրկին անգամ ներգրավված է մի շատ կարևոր սոցիալական նախագծում՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների բուժօգնությանն օժանդակելու համար։

Այս նախագիծը մեծ արձագանք գտավ մեզ մոտ, քանի որ դրա իրականացման արդյունքում Մեղրիի, Ագարակի և տարածաշրջանի գյուղերի երեխաները կօգտվեն վերականգնողական բազմապրոֆիլ ծառայություններից:

Ուրախ ենք, որ ծրագիրը բարձր է գնահատվել նաև ՀՀ Առողջապահության նախարարության  կողմից, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վերականգնողական ծառայությունների փոխհատուցումը պետական պատվերի շրջանակներում» - նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսվում է 2024թ-ի գարնանը: Ծառայությունների մատուցման աշխատանքները կսկսվեն 2024թ-ի աշնանը:      

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40