«РТР-Планета»-ն կհեռարձակվի ամբողջ ՀՀ–ում, իսկ «Культура»–ն ու «Первый канал»–ը՝ Երևանում

06.01.2021 14:51
3782

Ռուսական մեկ հեռուստաալիք կպահպանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակման իրավունքը ամբողջ  Հայաստանի  տարածքում, ևս երկուսը՝ Երևանում։

2020 թ․-ի դեկտեմբերի վերջին ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի  հետ միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին:

Մեր տեղեկություններով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը ռուսական մեկ հեռուստաալիքի («РТР-Планета») հեռարձակման իրավունք կտրամադրի ամբողջ երկրի տարածքում, իսկ երկու այլ հեռուստաալիքի («Россия-Культура» և «Первый канал. Всемирная Сеть»)՝ Երևանի սահմաններում։

Ռուսաստանն իր հերթին համահավասարության հիմունքներով  Հայաստանի  դիմումի հիման վրա գրանցում է համապատասխան ԶԼՄ-ները և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստահեռարձակողին տրամադրում ունիվերսալ հեռարձակման արտոնագիր, որը նախատեսում է հեռուստաալիքի հեռարձակման իրավունք Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում:

Նշենք, որ օգոստոսին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը օրենք էր ստորագրել, որով 2021 թվականի հունվարի 1-ից սահմանափակում էր հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։ Հինգ արտասահմանյան ալիքներից չորսը ռուսական են։ Օրենսդրական փոփոխությունները որոշակի աղմուկ բարձրացրին։ Բայց այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ այդ հարցի շուրջ միջպետական բանակցությունները կշարունակվեն։

armeniasputnik.am



 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40