Ռուբեն Սահակյան. Գուցե չպետք է օգտագործեի այդ բառերը, բայց դատավոր Դանիբեկյանն արժանի էր նախատինքի

21.11.2019 19:10
1326

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը չի մեկնաբանում իրեն նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Փաստաբանների պալատի որոշումը։

«Իմ մասով չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, քանի որ հարցը  վերաբերում է ինձ։ Հարուցվել է կարգապահական վարույթ, կքննեն, կգտնեն, եթե գտնեն, որ թույլ եմ տվել կարգապահական խախտում, կենթարկեն կարգապահական պատասխանատվության»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք՝ որոշման համար հիմք են հանդիսացել Ռուբեն Սահակյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին արտաբերած հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց ... դե, նա շատ կատուներ է պահում»:

«Գիտեք, ի՞նչ, գուցե չպետք է օգտագործեի այդ բառերը, բայց որ նա  արժանի էր նախատինքին, դրանում կասկած չկա։ Ես նրան պատասխանել եմ  իր վարքագծի համար, որը չպետք է անեի»,-ասաց փաստաբանը՝ հստակեցնելով, որ չի զղջում խոսքերի համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40