Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատուն ԱՄՆ-ում բարձրաձայնել է Բաքվի անօրինականությունների մասին

18.09.2025 18:48
400

Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքում սեպտեմբերի 17-ին տեղի են ունեցել «Արդարադատություն հայ գերիների համար» թեմայով լսումներ, որոնք կազմակերպվել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (ALCJHR) համատեղ ջանքերով՝ Կոնգրեսի անձնակազմին Բաքվում պահվող հայ գերիների խնդրի մասին իրազեկելու նպատակով:

Քննարկումը վարել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը, իսկ բանախոսություններով հանդես են եկել փաստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ և ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Perseus Strategies-ի գործադիր տնօրեն և Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը, Kerkonian Dajani LLP ընկերության հիմնադիր գործընկեր, ամերիկահայ փաստաբան Գառնիկ Քերքոնյանը:

Քեն Խաչիկյանը նշել է, որ լսումները նվիրված են Բաքվում պահվող 23 հայ գերիներին, որոնք տանջանքների են ենթարկվում և վատ վերաբերմունքի արժանանում:

Փաստաբան  Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հայ գերիների հետ կապված ընդհանուր իրավիճակը՝ հատկապես մտահոգություն հայտնելով սեպտեմբերից Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)  գործունեության դադարեցման առնչությամբ: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որ հասանելիություն ուներ հայ գերիներին ու քաղբանտարկյալներին, և հիմա նրանք զրկված են այդ միակ միջազգային մեխանիզմից: Նրա խոսքով՝ հունիսից՝ ԿԽՄԿ-ի վերջին այցից հետո որևէ արժանահավատ աղբյուրից տեղեկություն չկա նրանց իրական վիճակի մասին:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաստորագրված համաձայնագրում առկա՝ միջազգային հայցերի հետ կանչման կետը ի՞նչ հետևանքներ կունենա հայ գերիների վրա, Սիրանուշ Սահակյանը նշել է՝  դա կնշանակի արդարադատության և գերիների պաշտպանության վերացում. «Քանի որ գերիների ազատ արձակումը այս համաձայնագրի կարգավորման մաս չէ, Ալիևի ռեժիմի համար այլ քաղաքական կամ իրավական պարտավորություն չի լինի նրանց ազատ արձակելու համար: Առանց նրանց ազատ արձակման՝ հայ հասարակությունը չի կարող վստահություն, հավատ ունենալ այս խաղաղության գործընթացների նկատմամբ: Ուստի շատ կարևոր է այս հարցը լուծել նախքան այդ գործընթացների ավարտը»:

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը  ներկայացրել է այն իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել իր պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում, ինչպես նաև այն, որ նա երկու անգամ հացադուլ է հայտարարել և դրանցից առաջինի ժամանակ ենթարկվել է խոշտանգումների: «Նրան այժմ սպառնում է  ցմահ ազատազրկում՝ 40-ից ավելի կեղծ մեղադրանքներով, որոնք ներառում են ագրեսիվ պատերազմի պլանավորում և վարում, պատերազմի օրենքների խախտում, ահաբեկչության ֆինանսավորում և այլն»,-նշել է նա:

Գենսերը մեղադրանքները համարել է անհեթեթ. «Միայն մեկ օրինակ բերեմ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը անկախ կազմակերպություն է, ենթարկվում է միջազգային աուդիտի, ըստ «մեղադրանքների», Վարդանյանի համար ծառայել է որպես ահաբեկչություն ֆինանսավորելու միջոց»:

Խոսելով բազմաթիվ խախտումների մասին՝ Գենսերը նշել է, որ այդ դատական լսումների ժամանակ  բազմաթիվ ենթադրյալ «տուժածներ» են բերվել վկայություն տալու, բայց բոլորը հաստատել են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին, նրա մասին  գիտեն միայն լրատվամիջոցներից. «Ոչ մի փաստական ապացույց, բառացիորեն ոչ մի, չի ներկայացվել՝ Վարդանյանին կապելու նկարագրված դեպքերի հետ: Այդ ամբողջ, այսպես կոչված, «ապացույցները», դուրս կնետվեին ցանկացած դատարանից, որտեղ գերիշխում է իրավունքի գերակայությունը, բայց, դա իհարկե, չի վերաբերում Ադրբեջանի ռազմական դատարանին»:

Պատասխանելով Քեն Խաչիկյանի՝ հայ գերիների խնդրի վերաբերյալ Թրամփի վարչակազմի ավելի բացահայտ վերաբերմունքի մասին հարցին, Գենսերը շատ կարևոր է համարել Թրամփ-Փաշինյան հանդիպման ժամանակ թեմայի արծարծումը. «Այժմ, երբ նա {Թրամփը} հրապարակային հանձնառություն է ստանձնել, պետք է հետևողական լինել, որ այդ հանձնառությունը կատարվի:  Չեմ կարծում, որ նա {Ալիևը} ուզենա նրանց  բոլորին ազատ արձակել: Իհարկե, ես արդեն նախազգուշացրել եմ այդ մասին: Կարևոր է, որ նրանք բոլորը դուրս գան»:

Գենսերը միաժամանակ ավելացրել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն նշել է, որ Սպիտակ տնից և Պետքարտուղարությունից ստացվող հաղորդագրությունները լավ համակարգված են, և ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են  այդ հարցում առաջ շարժվել. «Արդյոք նրանք պատրա՞ստ են այն ճնշումը գործադրել, որը անհրաժեշտ է հարցի արագ լուծման համար՝ դա այլ հարց է, և հենց  այն է, ինչի վրա պետք է աշխատենք»:

aysor.am

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37