Արցախում նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով

06.11.2018 14:46
1171

2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես կգա սեփական թեկնածուով: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանական նախորդ երկու ընտրությունները ցույց են տվել, որ ժողովուրդը մեծ վստահություն ունի կուսակցության նկատմամբ, իսկ մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում «Ազատ հայրենիք»-ը բավարար քաղաքական կապիտալ է կուտակել երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:

«Թե ով կլինի այդ թեկնածուն, կորոշվի 2019թ.-ին կայանալիք կուսակցության համագումարում: Եվ հույս ունենք, որ մեր առաջադրած թեկնածուն կարժանանա ժողովրդի վստահության քվեին: Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մեզ համար շատ կարևոր է նաև, որ թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական ընտրություններն անցնեն ԱՀ Ընտրական օրենսգրքի և ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան»,- ասել է Արթուր Թովմասյանը՝ ավելացնելով, որ ժողովրդավարական արժեքների ամրապնդումն Արցախի Հանրապետությունում այլընտրանք չունի:

Այն հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում երկրի կառավարման գործում ինչպիսի ձևաչափ են պատկերացնում, Արթուր Թովմասյանը նշեց, որ դեմ են միատարրությանը, և արդյունավետ աշխատանքի համար պետք է օգտագործվի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներուժը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40