Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի օրվա առիթով

23.08.2023 11:10
797

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, եւ այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը:

Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թեւածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում:

2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես պատերազմից հետո բազմիցս եմ ընթերցել եւ վերընթերցել Հռչակագրի տեքստը: Եվ պետք է խոստովանեմ, ետպատերազմյան ընթերցումներս որոշակիորեն տարբերվել են նախապատերազմյան ընթերցումներից:

Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձեւը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարեւանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին եւ ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ եւ դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ եւ կարիք ունի խորը քննության, որովհետեւ, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետեւություններով:

Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետեւ եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:

Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը:

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 

Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ

07.10.2026 15:53

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

07.10.2026 15:15

Ցերեկույթ Կապանում` նվիրված աշխարհահռչակ հայագետ և բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցին

07.10.2026 15:03

Սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

07.10.2026 14:47

ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

07.10.2026 14:22

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

07.10.2026 14:05

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Չերնիգովի մարզի բնակելի հինգհարկանի շենքին․ կա 5 զոհ և 26 վիրավոր

07.10.2026 14:01

Սոչիում և Սիրիուսում փակել են լողափերը՝ մինչև 100 000 տոննա նավթ տեղափոխող լցանավի հրդեհի պատճառով

07.10.2026 12:30

Նոյեմբերի 1-ից կթանկանան Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու տուրքերը

07.10.2026 12:19

«Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է

07.10.2026 11:58

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2026 11:32

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև

07.10.2026 10:48