Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում Բաքվի դատարանում «տուժողներ» են ցուցմունք տվել

27.08.2025 10:40
487

Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ 

Ադբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցաքննությունից առաջ Աղաևը «տուժողներին» և նրանց  իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է օրենքով սահմանված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Այնուհետև դատարանը լսել է, այսպես կոչված, «տուժողների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները։ Մասնավորապես, «տուժող» Գասիմ Մամեդհասանովի իրավահաջորդը՝ նրա հայրը՝ Բիլալ Մամեդհասանովը, հայտարարել է, որ իր որդին զոհվել է Իվանյանում՝ «հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից արձակած կրակի  հետևանքով»։ Գործով նաև այլ «տուժողներ» են ցուցմունք տվել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին։



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40