ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

05.09.2018 18:27
1233

Սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում, «Մաքուր Հայաստան»  ծրագրի  իրականացման շրջանակներում, տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: Նպատակը սեպտեմբերի 8-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզոմ կազմակերպվող աշխատանքների  քննարկումն էր, նախապատրաստական միջոցառումներին ու խոչընդոտներին  ծանոթանալը: Մասնակցում էին մարզի բոլոր համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայությունների, ճանապարհաշինական կազմակերպությունների, ոստիկանության աշխատակիցներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Յուրաքանչյուր համայնքից զեկուցեցին իրենց մոտ մշակված՝ այդ օրվա հետ կապված  աշխատանքային պլանի մասին, խոսք եղավ նաեւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության, այդ բացը լրացնելու տարբերակների մասին: Ներկայացվեց տեղեկատվություն  մինչ այժմ համայնքերում փակված եւ դեռեւս փակման ենթակա չսահմանված աղբատեղիների   մասին: Խորհրդակցության ընթացքում  քննարկվեցին նաեւ մարզում աղբահանության վճարների գանձման պատկերն ու յուրաքանչյուր համայնքի արձանագրած ցուցանիշները:

Մարզպետարանի աշխատակազմի  քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Էդուարդ Միրզոյանը նշեց, որ իրականացված ծրագրի շրջանակներում այսօր արդեն իսկ մարզի բնակչութան 83 տոկոսին աղբահանության ծառայություն է մատուցվում. իհարկե, դեռ շատ տեղերում այն կազմակերպելու խնդիր կա՝ հատկապես գյուղական բնակավայրերում,   բայց ցուցանիշը հանրապետության կտրվածքով գոհացուցիչ է: Էդ. Միրզոյանը ներկաներին տեղեկացրեց  նաեւ Սյունիքի մարզում տնտեսվարողների հետ աղբահանության պայմանագրերի կնքման ընթացքի եւ աղբահանությանն առնչվող՝ «ՀՀ վարչական օրենսգրքում»  կատարված փոփոխությունների մասին:

syunik.mtad.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40