Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի. Նիկոլ Փաշինյան

30.05.2024 12:51
812

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումներ է ունեցել Ռուսական երկաթուղիներ ընկերության հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավորինս ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի»,- նշեց Փաշինյան՝ հավելելով, որ կարծում է՝ սա շատ կարևոր է։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ ինքը ևս խոսել է Մհեր Գրիգորյանի հետ և հավելեց, որ Այրում Կայարանից դեպի Ալավերդի երկաթգիծը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի։

«Լուծում ենք գտել, որ բեռները տեղափոխենք մինչեւ Այրում կայարան, այնտեղ հարակից հատվածում կա մի կամուրջ, որը երկար ժամանակ չի աշխատել, դա երկաթուղային կամուրջ է, վերափոխում ենք, որպեսզի դրա վրայով կարողանան բեռնատարներ անցնել: Առաջիկա 2-3 օրում կավարտենք: Այս սխեման պայմանավորվել ենք»,-ասաց նա և հավելեց, որ այս պահին Ալավերդի քաղաքում աշխատում է մոտ 250 կամավոր:

Նախարարը նաև նշեց, որ Վրաստանում էլ է երկաթուղին վնասված և ինքը Վրաստանի փոխվարչապետի հետ էլ է խոսել, մինչև երեքշաբթի երկաթգծի աշխատանքը կվերականգնվի։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01