Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջ ծավալով. ՌԴ պաշտոնյա

07.04.2021 19:10
1161

Ռուսաստանն ու Հայաստանը ողջ ծավալով իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու կողմերի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի համապատասխան բոլոր մատակարարումներն իրականացվում են իրենց ժամկետներում և ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան՝ նշելով, որ համագործակցությունը շարունակվելու է:

Անդրադառնալով նոր գործարքներ կնքելու հավանականությանը՝ նա հայտնել է, որ այդ հարցերի մշակումը կիրականացվի պլանային կարգով:

Ռեշետնիկովան չի բացառել ռուսական անօդաչու սարքերի մատակարարումը Հայաստանին:

«Այս պահի դրությամբ մենք առաջարկում ենք արտահանել մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես երկար թռիչքի հնարավորություն ունեցող «Орион-Э» հետախուզական համակարգերը: Հայկական կողմից համապատասխան դիմումի պարագայում կողմերը պատրաստ են քննարկել այն սահմանված կարգով»,- տեղեկացրել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40