Ռուս խաղաղապահները համալիր վարժանք են անցկացրել հնարավոր խախտումների կանխման ուղղությամբ

29.09.2021 11:10
1232

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են համալիր վարժանք՝ հնարավոր խախտումների կանխման և «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման և դիտակետերի վրա հարձակման հետ մղման խնդիրները։

Վարժանքի ժամանակ ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակում դուրս են եկել տեղակայման վայրից, պաշտպանական դիրք են գրավել նախապես սարքավորված վայրերում: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել զրահամեքենաներով հերթապահ ստորաբաժանումները։

«Առաջադրանքների իրականացման արդյունավետությունը մեծամասամբ կախված է զինծառայողների պրոֆեսիոնալիզմի մակարդակից։ Հոգեբանական պատրաստվածության միջոցառումներ են անցկացվում դիտակետերում և ուղղված են ուշադրության, գնահատականի ձևավորմանը և հոգեէմոցիոնալ վիճակի օպտիմալացմանը»,- ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01