2026 թվականին մաղթում եմ Հայաստանն ու հայ ազգը ոչնչացնել ցանկացող բոլոր թշնամիների ոչնչացումը

30.12.2025 13:00
571

Հա՛յ ազգ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեր և ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը` ձեր սրբալույս օջախներին մաղթելով անմար կրակ ու ջերմություն, ձեր սպասելիքներին` արարչական օրհնանք, անսասան ու միասնական քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն, հայոց հողի ուժն ու առատությունը, հայոց լեռների համառությունն ու խրոխտությունը և մեր հերոսների անդավաճան ոգու ուժը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ հայոց պետության սահմանները պաշտպանած ու նահատակված հերոս հայորդիների ընտանիքներին և հայոց պետության սահմաններն անառիկ պահող ու անտրտունջ պաշտպանող զինվորներին ու զինվորականներին, պայմանագրային զինծառայողներին, կամավորականներին ու նրանց ընտանիքներին` մաղթելով նրանց հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

Մենք` հայոց հայրենիքի և հայ ազգի պաշտպանության զոհասեղանին կյանքներս դրած հայ ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է` Հայաստան-Արցախ-Սփյուռք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, միշտ էլ ներդաշնակ տրոփում է մեր սրտերում:

Այսօր, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը զավթված են, մասնատված են Հայաստանն ու հայ ազգը ոչնչացնել ցանկացող Հայաստանի թշնամիների կողմից։

Ես, որպես Արցախի, Հայաստանի և հայ ազգի դեմ թշնամու կողմից սանձազերծված բոլոր պատերազմների կամավոր մասնակից հրամանատար, համոզվա՛ծ եմ, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նորից վերականգնվելու է միայն ու միայն հայրենասեր, քաջ, համարձակ, չնահանջող հայորդիների անձնազոհ պայքարի շնորհիվ․ միայն զենքի՛ ուժով է հնարավոր լինելու վերականգնել և պաշտպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ձևավորելո՛ւ ենք 200.000-ոց ազգ-բանակ. կռվելո՛ւ ենք բոլոր թշնամիների դեմ, վերականգնելո՛ւ ենք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ազատագրելո՛ւ ենք Արցախը և կյանքի գնով միշտ պաշտպանելո՛ւ ենք ՀԱՅԱՍՏԱՆԸ (հայ ազգ, հայոց հայրենիք, Հայ առաքելական Սուրբ եկեղեցի, հայոց պետություն) և վե՛րջ։

2026 թվականին մաղթում եմ Հայաստանն ու հայ ազգը ոչնչացնել ցանկացող բոլոր թշնամիների ոչնչացումը։

Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան 1-ին պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40