Հա՛յ ազգ, թղթե շերեփով այլևս չենք վազելու Սևրի պայմանագրի հետևից.․․

10.08.2023 15:12
803

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արևմտամետ հայ հանրությունը մեծ ոգևորությամբ նշում է Սևրի հաշտության պայմանագրի 103-ամյակը: Այդ պայմանագիրը կնքվել է  Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև: Պայմանագրով պիտի որոշվեր նաև Թուրքիայի և Հայաստանի սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը պետք է անցնեին Վանի, Էրզրումի, Տրապիզոնի և Բիթլիսի նահանգների մի մասը՝ ելքով դեպի Սև ծով: Հայաստանի և Թուրքիայի ճշգրիտ սահմանը պետք է որոշվեր ԱՄՆ նախագահի իրավարար վճռով, որը հրապարակվեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին: Այս պայմանագրով Հայաստանին վերաբերող դրույթներ, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անունից հրապարակված իրավարար վճիռն  այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ  սուլթանական Թուրքիայի կառավարությունը նույնիսկ չվավերացրեց պայմանագիրը, իսկ դրա ստորագրումից մեկուկես ամիս հետո Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա և զենքով որոշեց Հայաստանի հետ իր սահմանը: Հայաստանի, այսպես կոչված, դաշնակից պետություններն այդպես էլ շոշափելի որևէ օժանդակություն ցույց չտվեցին Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված Հայաստանին, ավելին, միասնաբար ճանաչեցին Թուրքիայի գծած նոր սահմանները:

Ըստ էության՝ Սևրի հաշտության համաձայնագիրը հայերիս ոչ թե ոգևորություն պետք է պատճառի, այլ՝ ամոթ և խայտառակություն: Հերթական անգամ Հայաստանը և Հայ ժողովուրդն ապավինեցին թղթե շերեփին՝ հավատալով, որ արևմտյան պետություններն ինչ-որ թղթով մեզ պետք է հայրենիք նվիրեն, գծեն մեր հայրենիքի սահմանները: Հավատն արևմտյան դաշնակիցների նկատմամբ այնքան ուժեղ էր, որ Հայաստանի Հանրապետության բանակը պարտվեց իրենից թվաքանակով ավելի փոքր և ավելի վատ զինված թուրքական հրոսակներին, որովհետև ոչ թե ապավինել էր  իր ուժին, այլ սպասում էր դաշնակիցների աջակցությանը. սա ավելի մեծ խայտառակություն էր:

Սևրի հաշտության պայմանագիրը հայ ազգի համար ընդամենը մեկ խորհուրդ ունի. Հայաստանի սահմաններն այսուհետ միշտ գծելու և պաշտպանելու են հայ ազգի և հայոց պետության անվտանգության ու պաշտպանության ապահովման անփոխարինելի երկու հիմնասյունները՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու Հայոց ազգային բանակը։

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ` Խաչիկ Ասրյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40