Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 5000-ը․ վերջին զարգացումները

23.03.2020 12:55
1158

Իտալիայում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մարդկանց կյանքեր խլել։ Կիրակի երեկոյան Իտալիայում հայտարարվեց մեկ օրում COVID-19-ի ևս 651 մահվան դեպք: Երկիրն արդեն անցել է վարակի էպիկենտրոն Չինաստանին՝ որպես COVID-19-ից ամենաշատը տուժած, որտեղ մահերն արդեն գերազանցել են 5000-ը: Այս մասին գրում է Euronews-ը։

Կիրակի երեկոյան դրությամբ, COVID-19-ը սպանել է ավելի քան 14,000 մարդու աշխարհում, վարակվել է ավելի քան 330,000 մարդ:

Իրանը նույնպես խիստ տուժած երկրներից է, որտեղ կիրակի օրը 129 նոր մահ է գրանցվել՝ դառնալով 1685, որը հաստատել է Իրանի առողջապահության նախարարը:

Կորոնավիրուսի վերջին զարգացումները

Ֆրանսիան նախօրեին հայտարարեց «առողջական արտակարգ դրություն», որտեղ զոհերի թիվը հասել է 674-ի, իսկ առաջին հիվանդանոցի բժիշկը մահացավ։

Գերմանիա․ Անգելա Մերկելը կարանտինում է՝ վարակված բժշկի հետ շփվելու պատճառով։ Երկրում արգելված է 2 հոգուց ավել հավաքները։

Մեծ Բրիտանիան հայտարարում է «պաշտպանական միջոցառումներ» անապահով մարդկանց համար՝ խնդրելով 12 շաբաթ մնալ տանը։

Շաբաթ օրը Հորդանանը հայտարարեց եռօրյա պարետային ժամ։

Գերմանիան ու Շվեյցարիան հայտարարեցին, որ պատրաստ են ընդունել հարևան Ֆրանսիայից հիվանդների, որոնք ինտենսիվ հսկողության կարիք ունեն՝ Ֆրանսիայում թոքերի օդափոխության սարքերի սղության պատճառով։

Իսպանիան շաբաթ օրը հայտարարեց կորոնավիրուսից 1326 մահվան մասին, որն ուրբաթ օրն աճել է 32%-ով:

Կիրակի օրը Չեխիան հայտարարեց իր առաջին մահվան մասին, որը 95-ամյա մի տղամարդ է։ Չեխիայում գրանցվել է 1120 դեպք։

Ուրբաթ օրը Ֆինլանդիան հայտարարել է իր առաջին մահվան մասին․ Հելսինկիի շրջանից տարեց տղամարդ:



Աղբյուր` Panorama.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40