Ռուս լրագրող Սեմյոն Պեգովն արձագանքել է Ադրբեջանում իր դեմ հարուցված քրեական գործին և հայտնել Արցախին նվիրված վավերագրական ֆիլմ նկարելու մտադրության մասին (տեսանյութ)

12.10.2020 22:31
1591

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից՝ հայտնելով, որ ցանկանում է վավերագրական ֆիլմ պատրաստել Արցախում տեղի ունեցող մարտերի մասին, երբ իրավիճակը կայունանա և հնարավորություն ստեղծվի հանգիստ պայմաններում ներկայացնել կատարվածի ժամանակագրությունը:

Լրագրողը նշել է, որ հատկապես ցանկանում է ուշադրություն հրավիրել խաղաղ բնակչության կորուստների և կրած վնասների վրա:

Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել զինթղթակցի նկատմամբ՝ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Անդրադառնալով քրեական գործի հարուցմանը՝ Պեգովը նշել է, որ ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել նաև մինչ այս պահը և մեծ ուշադրություն չի դարձնում դրան:

Նշենք, որ Պեգովը նախօրեին եղել է Հադրութում և կադրեր հրապարակել տեղից՝ ցույց տալով ողջ աշխարհին, որ ադրբեջանական կողմի պնդումները քաղաքը գրավելու մասին անհիմն են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

 

tert.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22