Ռուսական ռազմական նավերը զորավարժություն են անցկացնում Կասպից ծովում

16.10.2020 17:28
1614

Կասպիական նավատորմը սկսել է զորավարժությունները 2020 թվականի ամփոփիչ ստուգման շրջանակում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հոկտեմբերի 16-ին Կասպից ծովի ավազանում մեկնարկել է Կասպիական նավատորմի նավերի հետ զորավարժությունները 2020 թվականի ամփոփիչ ստուգման շրջանակում: Զորավարժությունները ընթացքում «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերի, ինչպես նաեւ «Ուգլիչ» եւ «Վելիկիյ Ուստյուգ» փոքր հրթիռային նավերի անձնակազմերը կիրականացնեն հրետանային եւ հրթիռային կրակի վարժանքներ ծովում օդային եւ ծովային թիրախների ուղղությամբ՝ գործելով խմբավորման կազմում Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նավային հարվածային խումբը կմշակի ծովային տնտեսական գործունեության պաշտպանության, պահպանության, ապահովման ուժերի տեղակայման, ինչպես նաեւ պայմանական անօրինական զինված խմբավորումների ոչնչացման հարցով խնդիրներ:

Զորավարժությունները կանցկացվեն Ապշերոնի թերակղզուց հյուսիս Կասպից ծովի կենտրոնական հատվածում: Ծովային մանեւրներին կմասնակցեն 6 նավ, 7 ինքնաթիռ եւ ավելի քան 400 զինծառայող: Զորավարժություններն անցկացվում են Կասպիական նավատորմի զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակի գնահատման ու վերահսկման համար: «Անցկացվող միջոցառումները որեւէ սպառնալիք չեն ներկայացնում եւ չեն սահմանափակում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40