Կրթության գերազանցության ազգային ծրագիրը

05.12.2014 17:55
1900

Նոյեմբերի 27-ին Կապանում տեղի ունեցավ «Կրթության գերազանցության ազգային ծրագիր» նախագծի հանրային քննարկում` Սյունիքի մարզի կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, տարբեր ՀԿ-ների մասնակցությամբ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է կարեւորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մասնագետներին ուղղորդել դեպի կրթություն եւ ձեւավորել մրցունակ, առաքելությամբ դպրոց մտնող ուսուցիչների համայնք:

Ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր` «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ), եւ պատրաստել այդ ծրագրին համապատասխան որակավորման ուսուցիչներ:

2014-16թթ. ծրագիրը կհամալրվի ու կներկայացվի միջազգային հավաստագրման, 2016-19թթ. 12 ավագ դպրոց ՀՀ-ում եւ մեկ ավագ դպրոց ԼՂՀ-ում ամբողջովին կանցնեն «Արարատյան բակալավրիատ»-ի: Այդ դպրոցները նաեւ կդառնան ուսուցիչների վերապատրաստման միջազգային կենտրոններ: 2019-23թթ. կներդրվի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր ավագ դպրոցներում, որակավորում կստանա մոտ 2000 ԱԲ ուսուցիչ եւ մոտ 20000 ուսուցիչ կհայտնվի ծրագրի ազդեցության շրջանակում:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին` կատարելագործելու դասավանդման մեթոդիկան եւ հմտությունները, կօգնի` ներդաշնակելու ազգային եւ միջազգային կրթական չափորոշիչները եւ տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը խոսեց մեր երկրում ուսուցչի դերի բարձրացման անհրաժեշտության մասին, մանրամասն ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, հետագա անելիքները` մասնավորապես նշելով. «Սա ազգային ծրագիր է, որ կիրականացվի բացառապես պետական բյուջեով: Այն լիարժեք չի լինի, եթե մենք` բոլորս, տեր չկանգնենք դրան»:

Նա նշեց, որ, ուսումնասիրելով աշխարհի լավագույն կրթական հաստատությունների փորձը, մշակել են ծրագրի կետերը, որոնք առանց մշակույթի եւ կրթության ոլորտի համապատասխան մասնագետների հետ քննարկումների հնարավոր չէ հաստատել: «Մենք չենք պատճենահանելու միջազգային կրթական ծրագրերը, այլ ստեղծելով սեփականը` դրանք համապատասխանեցնելու ենք ազգային արժեհամակարգին», - նշեց տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Ներկայումս աշխատում են միայն ավագ դպրոցների ուղղությամբ, բայց նախատեսվում է նաեւ տարրական եւ միջին դպրոցների համար ունենալ նմանատիպ ծրագրեր:

Ներկաները ծրագրին վերաբերող հարցեր ուղղեցին` մտավախություն հայտնելով դրա` մեր հասարակությանն անհամապատասխան լինելու վերաբերյալ: Ներկաներն ինչ-որ տեղ ուտոպիական համարեցին ծրագիրը:

Ծրագիրը ներկայացնելուց հետո անցկացվեց քննարկում որակյալ կրթության չափանիշների եւ դրանք իրագործելու խոչընդոտների, որակյալ ուսուցչի կատարելատիպի, կրթության գերազանցության ազգային ծրագրի իրագործման խոչընդոտների վերաբերյալ:

Հանրային լսումները կշարունակվեն Հայաստանի բոլոր մարզերում եւ ԼՂՀ-ում ու կտեւեն մի քանի ամիս, որից հետո միայն ծրագիրը կլրամշակվի եւ կներկայացվի վերջնական հաստատման:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40