Ռուսական շուկայից զրկվելն ի՞նչ գին կունենա մեր տնտեսության համար․ ԿԲ նախագահի պատասխանը

16.06.2026 17:55
339

Մի շարք ապրանքատեսակների գծով հնարավոր է առաջարկի ավելացում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ի գնահատմամբ՝ գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչև 0,6 տոկոս։

«Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է։ Բանջարեղեն, հանքային, գազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքների որոշակի մաս, կորիզավորներ՝ այստեղ որոշակի զգայունություն ունենք, ու կարող է՝ գնանկումային երևույթներ ունենանք»,- նշեց Գալստյանը։

 

Նրա խոսքով` եթե հնարավոր եղավ փոխարինել ռուսական շուկան, այսինքն՝ արտահանումը չտուժեց, ապա այս էֆեկտներն ավելի մեղմ կլինեն։

Գալստյանի խոսքով՝ արտահանման նվազման պայմաններում նաև դեֆլյացիայի ռիսկ կա (երբ առաջարկը մեծ է ցածր պահանջարկի պայմաններում. խմբ․)։

«Եթե արտահանումն էական նվազում ունենա, ու մենք վճարային հաշվեկշռի այլ կոմպոնենտներով չչեզոքացնենք այն ներհոսքի տեսքով, դա կարող է ազդեցություն ունենալ դրամ-դոլար կամ դրամ-ռուբլի փոխարժեքի վրա»,- նշեց ԿԲ նախագահը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հաշվի առնելով ֆերմերների վարկային պարտավորությունները, հնարավո՞ր է առևտրային բանկերի հետ քննարկումներ լինեն այդ պարտավորությունների համար որոշակի արձակուրդ սահմանելու նպատակով արտահանումների սահմանափակումների պայմաններում, Գալստյանը նշեց՝ առայժմ բանկերի հետ քննարկումներ չկան, սակայն նման սցենար քննարկվում է կառավարության գործընկերների հետ։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ վատագույն սցենարի դեպքում Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները կարող են հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 2%-ի նվազման։

Հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը, ընդ որում` այն ապրանքները, որոնց նկատմամբ ռուսական կողմը սահմանափակումներ է մտցրել, կազմում են այդ ծավալի մոտ մեկ երրորդը։

ԿԲ նախարար Մարտին Գալստյանը հավելեց` հնարավոր բացասական ազդեցության մասշտաբը կախված կլինի սահմանափակումների տևողությունից։

Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։

Մինչ այդ Ռոսսելխոզնադզորը  ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։

Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։

Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01