Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

27.12.2023 11:48
673

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկրների միջև հարաբերությունների հրատապ հարցեր, ինչպես նաև իրադրությունը Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են «Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, համագործակցության և երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցեր»:

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ Աբդոլլահիանը «ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման շուրջ և ընդգծել  Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40