Սուրենյանց. Այս ամենը շատ հրաշալի կլիներ, եթե տեղի չունենար հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին

23.02.2024 14:35
840

«France 24-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը լի է հակասություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա մի քանի արձանագրում արեց. Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ մեզ սպասվում է  նոր էսկալացիա, խոսում է  Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների մասին, մյուս կողմից ավելացնում է երկրի թշնամիների թիվը։ Հիշեցնենք, որ հիշյալ հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին։

«Նման անհեթեթ վիճակ շատ դժվար է պատկերացնել։ Սովորաբար եթե որևէ երկիր զգում է արտաքին վտանգի ռեալություն, նրա արտաքին քաղաքականությունը միտված է լինում դաշնակիցների թվի ավելացմանը, որպեսզի նա կարողանա բոլոր հարթակներում ակտիվ համագործակցությամբ կանխել իր թշնամու ագրեսիվ մտադրությունները։ Հնարավոր չէ մի կարճ հարցազրույցում խոսել Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների մասին, իսկ մյուս դրվագում ամեն ինչ անել հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես ոչնչացնելու համար»,-ասաց Սուրենյանցը։

Նա համարում է, որ ԵԽ կողմից վիզաների ազատականացման մասին հայտարարությունը պայմանավորված է Փաշինյանի հարցազրույցում հնչեցրած հակառուսական հայտարարությունների հետ։

«Իհարկե, կապված է։ Արևմուտքը Փաշինյանից ուզում է  հակառուսական նախաձեռնություններ, որոնց դիմաց ինչ-որ քայլեր է անում։ Բայց եկեք չմոռանանք, որ վիզաների ազատականացման խնդրի հանգուցալուծումը պատկանում է ԵԽ գործադիր մարմիններին, այսինքն ԵԽ որոշումը խորհրդատվական բնույթ ունի, թող մեզ շատ չոգևորի։ Չմոռանանք նաև, այս ԵԽ-ի մանդատին շատ քիչ ժամանակ է մնացել»,-ասաց նա։

Սուրենյանցը ողջունում է այս օրերին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, ինչպես նաև դրական է գնահատում ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացմանն ուղղված Հայաստանի փորձերը։

«Ինչքան շատ երկրից զենք ստանանք, էնքան լավ։ Բայց այս ամենը շատ հրաշալի կլիներ, եթե տեղի չունենար հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Ես կարծում եմ այն, ինչ մեզ տալիս է կամ խոստանում է Արևմուտքը, այդ թվում Ֆրանսիան, համարժեք չէ այն մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հետևանքով»,-ասաց նա։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22