Ռուսաստանի գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ դեսպանին

07.11.2018 14:26
1113

Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպան Կոպիրկինին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ բարեկամական հարաբերություններն իր համար երկար տարիների պատմություն ունեն և հույս հայտնեց, որ բոլոր ժամանակների գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն նաև արտակարգ իրավիճակների ոլորտում:

Հանդիպման ընթացքում Ֆ. Ցոլակյանը նշեց, որ ԱԻ նախարարության համակարգում արդյունավետ գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով պարբերաբար վերազինվում և արդիականացվում է ԱԻ նախարարության փրկարարական գույքը և տեխնիկան, ինչպես նաև հաջողությամբ իրականացվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակում: Մինչև տարեվերջ նախապես հաստատված գրաֆիկով սպասվում է 25 միավոր անուն տեխնիկայի    աջակցություն կենտրոնի կողմից:

«Ռուսաստանի մեր գործընկերների կողմից լայն աջակցություն է ցուցաբերվում արտակարգ իրավիճակների ոլորտին: Շուտով հանդիպում կունենամ նաև ՌԴ իմ գործընկերոջ հետ, ինչպես նաև մոտ օրերս պատրաստվում եմ այցելել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն և տեղում ծանոթանալ կենտրոնի կարողությունների հետ», - նշեց ԱԻ նախարարի պաշտոնակատարը:

Դեսպան Կոպիրկինը, շնորհավորելով Ֆելիքս Ցոլակյանին նշանակման կապակցությամբ, վերահաստատեց ՌԴ դեսպանության պատրաստակամությունը շարունակել և առավել խորացնել փոխգործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում:

Հանդիպման ավարտին Ֆ. Ցոլակյանն անդրադարձավ նաև Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ նախատեսվում են բազմածավալ միջոցառումներ հանրապետության չորս քաղաքներում՝ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և Ստեփանավանում, որտեղ ներկա կլինեն հյուրեր ինչպես Ռուսաստանի Դաշնությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40