Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ ՌԴ-ում մշակված անօդաչու սարքերը գերազանցում են թուրքական Բայրաքթարներին

14.12.2021 17:38
1261

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանում մշակված սարքերը տեխնիկական բնութագրերով գերազանցում են թուրքական գրոհային «Բայրաքթար» անօդաչու սարքին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլև տեխնիկական բնութագրերով գերազանցում են ձեր կողմից նշված անօդաչու սարքերին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական անօդաչու սարքերը կարո՞ղ են մրցել Բայրաքթարի հետ։

«Իհարկե, մենք այս շուկայում խաղալու հնարավորություն ունենք։ Ցավոք սրտի, մի փոքր ուշ մտանք շուկա։ Այն պատմականորեն զբաղեցրել են իսրայելական, ամերիկյան, չինական արտադրողները, որոնք ակտիվորեն ներկա են եղել այս շուկայում վերջին հինգից վեց տարիների ընթացքում և շատ ագրեսիվ և դինամիկ զարգացում են ապրում: Բայց Ռուսաստանն այս հարցում շանս ունի»,-հավելել է ՌԴ փոխվարչապետը:

«Վերջին ցուցահանդեսը Դուբայում էր, որտեղ մենք արդեն ներկայացրել ենք մեր նմուշները, ինչը կստեղծի նոր  շուկայական հնարավորություններ, և Ռուսաստանը կարող է մտնել այս տեսակի զենքեր արտահանող երկրների ակումբ»,- եզրափակել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40