Ռուսաստանից հայերի հոսքը դեպի Հայաստան աճել է

11.05.2022 14:54
1229

Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հայերի հոսքը դեպի Հայաստան աճել է։ Ցամաքային ճանապարհով ՌԴ-ից դեպի Հայաստան եկող քաղաքացիների թվի աճ է նկատվում վերջին շրջանում, հոսքն անկառավարելի է։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

«Երեկ 500 մարդատար մեքենա է Ռուսաստանից դուրս եկել, դրանց մեջ մոտ 20 տոկոսի չափ հայերն են, որ գալիս են Հայաստան։ Հիմա հոսք կա, հոսքն անկառավարելի է, մի օր կարող է 500 մեքենա լինել, մի օր՝ ավելի քիչ»,- ասաց նա։

Ըստ Թանանյանի՝ ՌԴ-ից Հայաստան են վերադառնում այն հայերը, որոնց սոցիալական վիճակը վատթարացել է այնտեղ։ «Բոլոր գործոններն էլ կապ ունեն՝ թանկացում, տնտեսական իրավիճակի վատթարացում, իրավիճակը բարդացել է։ Այն անձինք, ովքեր ինձ տարբեր հարցերով զանգում են, մի մասը չեն կարողանում ապրել Ռուսաստանում, վերադառնում եմ, մի մասը գալիս են ժամանակավոր։ Բացի դա, ցամաքային ճանապարհով Հայաստան են գալիս նաև ռուսները, բելառուսները, ուկրաինացիները»,- ասաց նա։

Արդյոք դեպի Հայաստան ներգա՞ղթ է տեղի ունենում, հարցին Արամ Թանանյանը պատասխանեց, որ դա հստակ ասելու համար հետազոտություններ պետք է իրականացվեն։ Բայց վերադարձողների հոսքը մեծ է։

Ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով Հայաստանից ՌԴ մեկնումներին, Արամ Թանանյանը նշեց, որ դեռևս ուժի մեջ է 2020 թվականին ՌԴ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ցամաքային ճանապարհով Ռուսաստան կարող են մեկնել միայն ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք և նրանք, ում ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացի են։

«Եթե անձը Ռուսաստանում ունի ՌԴ քաղաքացի հարազատ՝ ընտանիքի անդամ, այդ մարդիկ ուղարկում են նոտարով հաստատված փաստաթղթերը, որ այդ անձին թողնեն մեկնել։ Խոսակցություն կա, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այդ հարցը կարող է քննարկվել, որ այդ կարգը վերանայվի»,- ասաց Թանանյանը։ Ըստ նրա՝ եթե ՌԴ կառավարության սահմանած սահմանափակումները հանվեն, ցամաքային ճանապարհով ՀՀ-ից դեպի ՌԴ ևս հոսք կարող է լինել, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողներ կան։

Ընդհանուր առմամբ, Վերին Լարսի անցակետում հերթերը մեծ են այս շրջանում՝ պայմանավորված մեծ հոսքով։ «Եղանակն արդեն կայունանում է, կարծում եմ՝ հերթը կկարգավորվի։ Այսօր ռուսական կողմում կուտակված է մոտ 2000 մեքենա»,- ասաց Թանանյանը։

https://www.lragir.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40